Ղեկավարվելով «Տեղականի նքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թ N 698-Ն որոշմամբ սահմանված կարգով, քանի որ կառույցները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Սոֆյա Անդրեևնա Մարտիրոսյանի (ծնված՝ 09.09.1950թ.) դիմումը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, չափագրման համաձայնությունը և 2024C6JTM8 (26.12.2024 թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը՝ որոշում եմ
1․Հաստատել 06-103-0051-0005 ծածկագրով 0․14296հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա գտնվող շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելված հանդիսացող հատակագծի։
2․Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Փամբակ համայնք, գյուղ Վահագնի, 8-րդփողոց, 35 հասցեում գտնվող Սոֆյա Անդրեևնա Մարտիրոսյանին (ծնված՝ 09.09.1950թ.) սեփականության իրավունքով պատկանող 06-103-0051-0005 ծածկագրով 0․14296 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող 2005 թվականին կառուցված ընդհանուր 108,77ք/մ արտաքին չափերով բնակելի տունը ,2010թվականին կառուցված ընդհանուր 19,68ք/մ արտաքին չափերով անասնաշենքը և 1,32ք/մ չափերով ծածկը:
3․Պարտավորեցնել Սոֆյա Անդրեևնա Մարտիրոսյանին(հաշվեհամար՝ 900235422301 ինքնակամ կառույցի օրինականացում) վճարել 2005 թվականին կառուցված ընդհանուր 108,77ք/մ արտաքին չափերով բնակելի տան օրինականացման վճարը՝ 58300 ՀՀ դրամ, 2010թվականին ընդհանուր 19,68ք/մ արտաքին չափերով անասնաշենքի օրինականացման վճարը՝ 6330ՀՀ դրամ, 1,32ք/մ չափերով ծածկի օրինականացման վճարը՝ 425ՀՀ դրամ:
Ընդհանուր՝ 65055ՀՀ դրամ։
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում: