Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 10122019-06-0015 վկայականը, սեփականատեր՝ Կարապետ Հայկի Լալայանի դիմումը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագծերը. որոշում եմ
1. Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-019-0068-0015 կադաստրային ծածկագրով 0,2268 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը տարանջատել երկու գույքային միավորների՝ 0,1134 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և 0,1134 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ համաձայն «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված տարանջատման հատակագծի:
2. 06-019-0068-0015կադաստրային ծածկագրից առանձնացված 0,1134 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել ՝ Փամբակ համայնք, գյուղ Արջուտ, 6-րդ փողոց, 1/1 հողամաս փոստային հասցե:
3. 06-019-0068-0015կադաստրային ծածկագրից առանձնացված 0,1134 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել ՝ Փամբակ համայնք, գյուղ Արջուտ, 6-րդ փողոց, 1 հողամաս փոստային հասցե: