Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0217-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2025 թվականի N 0217-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Ռաֆիկ Գալուստի Ղումաշյանի (ծնված՝ 2305.1954թ.) դիմումը, «Գասպար Վեքիլյան » ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03041991 թ-ի թիվ 02 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը , որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,շինությունները  կառուցված չեն ,չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ

1.Հաստատել Փամբակ համայնք, Մարգահովիտ, 8-րդ փողոց, 15 բնակելի տուն հասցեում գտնվող 06-070-0122-0022 կադաստրային ծածկագրով 0.31047 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։

2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Ռաֆիկ Գալուստի Ղումաշյանի (ծնված՝ 23․05.1954թ.), Լարիսա Կոլիկի Մալաքյանի (ծնված ՝ 04.01.1958թ.), Իրինա Ռաֆիկի Ղումաշյանի (ծնված՝ 06․07․1984թ․), Թինա Ռաֆիկի Ղումաշյանի (ծնված՝ 05․09․1986թ․) և Ինգա Ռաֆիկի Ղումաշյանի (ծնված՝ 13․07․1988թ․) բաժնայինսեփականության իրավունքը 06-070-0122-0022 կադաստրային ծածկագրով 0.31047 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա գտնվող՝ մինչև 2001թ-ը կառուցված 504,11 ք/մ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ։

 3Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 04 հոկտեմբերի 2024 թվականի N 1196-Ա որոշումը և 06-070-0122-0022 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի համար  նախկինում տրված բոլոր  հողհատկացման քաղվածքները և պետական գրանցման համար հիմք ընդունել 13022025թ-ին տրված ճշտված քաղվածքը։

 4.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(474.16 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner