Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ, 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Ռուբեն Արտավազդի Հովսեփյանի (ծնված՝ 15․02․1959թ.) դիմումը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, չափագրման համաձայնությունը և 20248PBA8E (24.12.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը, Դեբետ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.04.1991թ. N-1 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ
1.Հաստատել Փամբակ համյանքի Դեբեդ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-034-0035-0006 կադաստրային ծածկագրով 0,20537 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա գտնվող շինությունների հատակագիծը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Ռուբեն Արտավազդի Հովսեփյանի (ծնված 15.02.1959թ.), Աղունիկ Վեկտորի Հովսեփյանի (ծնված 05.03.1960թ.), Կամսար Ռուբենի Հովսեփյանի (ծնված 15.12.1981թ.), Արեն Ռուբենի Հովսեփյանի (ծնված 20.06.1985թ.) և Անի Ռուբենի Հովսեփյանի (ծնված 07.08.1989թ.) սեփականության իրավունքը 06-034-0035-0006 կադաստրային ծածկագրով 0,20537 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա գտնվող 218,9 ք/մ ներքին մակերեսով շենք շինությունների նկատմամբ:
3. 06-034-0035-0006 կադաստրային ծածկագրով 0,20537 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա է 14․3 ք/մ մակերեսով 2001թ-ից հետո ինքնակամ կառուցված անասնաշենք որի օրինականացումը կկատարվի օրենքով սահմանված կարգով։
4. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում: