Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ, 16-րդ կետերով, , հաշվի առնելով Սամվել Ադամկայի Ղարաղաշյան (ծնվ.՝ 12,01,1953թ. ) դիմումը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Լեռնապատ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17․03․1991թ-ի թիվ 02 որոշումից քաղվածքը, ըատ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը գրանցամատյան 2080, այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ.որոշում եմ
1. Հաստատել Փամբակ համայնք գյուղ Լեռնապատ բնակավայրում գտնվող 06-041-0133-0014 ծածկագրով 0.27523 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա բնակելի տան չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
ա) Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Բարսեղ Արմենակի Եսայանի (ծնվ. 08.03.1969թ.), Աննա Արմենակի Եսայանի (ծնվ. 09.06.1975թ.) Ալիսա Արևշատի Եսայանի (ծնվ. 04.08.1971թ.) և Արմենակ Բարսեղի Եսայանի (ծնվ.03.01.1991թ.) բաժնային սեփականության իրավունքը 06-041-0133-0014 ծածկագրով 0.27523 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա 238 ք/մ մակերեսով բնակելի տան նկատմամաբ։
2․Հողամասի վրա առկա է 2001թ-ից ինքնակամ կառուցված՝ ընդհանուր 60,7 ք/մ մակերեսով ավտոտնակ, որոնց օրինականացումը կկատարվի հետագայում օրենքով սահմանված կարգով։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: