Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով, 35-րդ հոդված 16-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշուման 24-րդ կետի 3-րդ ենթակետով , որոշում եմ
1.Փամբակ համայնքի Դեբեդ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-034-0066-0008 կադաստրային ծածկագրից 0,09368 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողերի գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2․Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: