Մասնակցե՛ք Փամբակ համայնքի զարգացմանը - Բյուջե 2025
345611129_255439410375764_263845676442638083_n (1).jpg Փամբակ համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերիի 15-ի N 137-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար Փամբակ համայնքի ղեկավարի Սուրեն Կոստանդյանի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։
Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Փամբակ համայնքի բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։
Առաջարկները կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Փամբակ համայնքի պաշտոնական կայքում։ Ձեր առաջարկը ներկայացնելու կամ ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում։ Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով (լրացնելով պահանջվող դաշտերը) կամ մուտք գործել «Ես եմ» (ID կամ MID առկայության դեպքում) հարթակի միջոցով։
Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար ներկայացված առաջարկ-նախագծերի գումարը չպետք է գերազանցի 38.0 մլն ՀՀ դրամը։ Փամբակ համայնքապետարանը նախաձեռնել է այս գործընթացը քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապ ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով։ Փամբակի համայնքում բնակվող մեր քաղաքացիները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով համայնքի կյանքը։ Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրներին ծանոթանալու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց։
ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ
Հաղթած առաջարկների իրագործում (15/04/2025-19/12/2025)
ShowTimeTable
ProcessTable
Առաջարկներ
Համայնքի ենթակառուցվածքների բարելավում` Էքսկավատոր տրակտորի ձեռքբերում
ՎԱՀԱԳՆ ՂԱԶԱՐՅԱՆ
03 փետրվար 2025
Փամբակ համայնքը կազմված է 15 գյուղական բնակավայրերից և բոլորը ունեն հեռագնա արոտավայրեր և խոտհարքեր: Ճանապարհները բարվոք չեն, տեղ-տեղ անանցանելի։ Դրա պատճառով շատերը չեն կարողանում հնձել իրենց խոտհարքերը, կամ հնձելուց հետո խոտը դժվարանում են տեղափոխել:
Դեբետ գյուղի ծայրամասային թաղամասերի ճանապարհները /քանի որ գտնվում են թեքությունների և բարձրությունների վրա/ անձրևների հետևանքով հաճախակի վնասվում են և պարբերաբար հարթեցման և ընթացիկ նորոգման կարիք ունեն։ Համոզված եմ, որ ներհամայնքային և դաշտամիջյան ճանապարհների նորոգման կարիք ունեն նաև Փամբակի մյուս գյուղերը։
Գյուղատնտեսությանը զարկ տալու, գյուղատնտեսական հողատարածքների մշակումը ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկում եմ ձեռք բերել էքսկավատոր տրակտոր որը կիրականացնի դաշտամիջյան, ինչու չէ նաև ներհամայնքային ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Այն կծառայի Փամբակ համայնքի բոլոր 15 գյուղերի համար: Ծրագիրը ընդհանուր արժեքը կկազմի մոտ 38 000 000 միլ ՀՀ դրամ:
329
Կանաչ համայնք և բարեկարգում
Գորգագործության / կարպետագործության դասընթացների կազմակերպում՝ շարժական ծառայությունների մատուցման միջոցով
ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
04 փետրվար 2025
Փամբակ համայնքը կազմված է 15 գյուղական բնակավայրերից և բոլորում նկատվում էր մշակութային կյանքի պասիվություն: Որոշ բնակավայրերում /Բազում, Ազնվաձոր/ 2024թվականին իրավիճակը բարելավվեց, երբ համայնքի կանայք և երիտասարդ աղջիկները /այդ թվում՝ արցախցիները/ հնարավորություն ունեցան մասնակցելու գորգագործության և կարպետագործության դասընթացների:
Արդյունքում վերոնշյալ երկու բնակավայրերում մշակութային եռուզեռ սկսվեց, որը շարունակվում է մինչ օրս, կանայք և երիտասարդները տիրապետեցին հայկական հնագույն մշակույթի ճյուղին՝ իր տարբեր դրսևորումներով, գործում են Pambak-carpet անվամբ գեղեցիկ գորգեր և կարպետներ, մասնակցում են տարբեր փառատոնների, ներկայացնում համայնքը իրենց աշխատանքներով, նաև կարողանում են վաճառել դրանք:
Արջուտ բնակավայրում, ինչպես նաև Փամբակ համայնքի մյուս բնակավայրերում նույնպես կան բազմաթիվ կանայք և երիտասարդներ, որոնց համար օրինակը վարակիչ է, որոնք նույնպես մեծ ցանկություն ունեն ձեռք բերել նոր կարողություններ՝ գորգագործության /կարպետագործության հմտություններ: Նախագծի իրականացման շնորհիվ հնարավորություն կտրվի համայնքի տարբեր բնակավայրերի կանանց և երիտասարդներին /այդ թվում արցախցիներին/ հավաքվել մեկ գաղափարի շուրջ՝ զարկ տալով մշակութային կյանքի զարգացմանը՝ համայնքը դարձնել առավել ճանաչելի և մրցունակ, ինչպես նաև զբաղվածության ապահովումից զատ ստեղծել կանաց համար որոշակի եկամտի աղբյուր:
Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 1 200 000 ՀՀ դրամ:
138
Մշակույթ և ժառանգություն
Ազնվաձորի Այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության խաղահրապարակի հատակի կահավորում ռետինե ծածկով
ՄՈՆԻԿԱ ԵՂԻԿՅԱՆ
05 փետրվար 2025
Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկ-նախագիծը Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրում գործում է այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ երեխաներին մատուցվում են որակյալ կրթադաստիարակչական ծառայություններ: Սակայն խոսքը չի վերաբերվում ֆիզիկական դաստիարակությանը: Գոյություն ունեցող խաղահրապարակի հատակը ամբողջությամբ պատված է խճաքարերով, ինչը անհարմարավետ և անվտանգ է երեխաների համար, ինչի պատճառով էլ երեխաները բակում մաքուր օդ շնչելու և ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու հնարավորությունից զրկված են: Խնդիրը կարելի է լուծել, եթե խաղահրապարակի հատակը կահավորվի ժամանակակից, ինչպես նաև առողջության տեսանկյունից անվտանգ ռետինե ծածկով: Առաջարկ-նախագծի իրականացման շնորհիվ ակնկալվող արդյունքները:
Արդյունքում կունենանք ժամանակակից ստանդարտներին համապատասխանող խաղահրապարակ, որը ոչ թե պարզապես գոյություն կունենա, այլ կլինի նաև անվտանգ երեխաների առողջության տեսանկյունից, երեխաները խաղահրապարակում կդրսևորեն ֆիզիկական ակտիվություն:
Առաջարկ-նախագծի իրականացման համար անհրաժեշը է մոտ 1 ․ 700 ․ 000 ՀՀ դրամ: Աշխատանքները կներառեն մոտ 60 քմ խաղահրապարակի բետոնապատման, ռետինե ծածկի փռման, առկա ցանկապատի ամրացման աշխատանքներ։
164
Կանաչ համայնք և բարեկարգում
Ապահով և բարեկարգ միջավայր երեխաների համար
ԷՄԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
05 փետրվար 2025
Մարգահովիտ գյոււղի մանկապարտեզում, կրթություն են ստանում 60 սան։ Մեկ խմբի /30 երեխա/ առկա մահճակալներն ու 60 աթոռները մաշված և վնասված են , կահույքի անբավարար վիճակը բարձրացնում է մարմնական վնասվածքների ռիսկը երեխաների համար։Նոր կահույքի ձեռքբերումը կստեղծի անվտանգ պայմաններ, կանխելով հնարավոր վնասվածքները և ապահովելով երեխաների բարեկեցությունը։
Երեխաները կունենան ավելի լավ պայմաններ հանգստի և դասերի ընթացքում, ինչը կարևոր է նրանց առողջ զարգացման, որակյալ կրթության և ֆիզիկական անվտանգության համար։ Մանկապարտեզի նյութատեխնիկական բազայի բարելավումը երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա կրթական գործընթացի վրա։ Ծնողները վստահությամբ կուղարկեն իրենց երեխաներին մանկապարտեզ, երբ հաստատության գույքը կհամապատասխանի անվտանգության և հարմարավետության նվազագույն պահանջներին։
Առաջարկի արժեքը կկազմի 2.000.000 ՀՀ դրամ, կգնվի 15 երկհարկանի մահճակալ և 60 հատ աթոռ։
116
Կրթություն
Մաքուր և առողջ համայնք
ԷՄԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
05 փետրվար 2025
Մարգահովիտ բնակավայրի 3-րդ փողոցի մի զգալի հատվածում կոյուղատարի բացակայության պատճառով կոյուղաջրերը հոսում են փողոցով։ Սա լուրջ սպառնալիք է բնակիչների առողջության, շրջակա միջավայրի և կյանքի որակի համար։
Կեղտաջրերի ազատ հոսքը ստեղծում է հակասանիտարական պայմաններ, նպաստում հիվանդությունների տարածմանը և վատթարացնում համայնքի ընդհանուր տեսքը։ Կեղտաջրերի առկայությունը վտանգում է առողջությունը, ստեղծում է ֆիզիկական վտանգ՝ սայթաքման, ընկնելու և վնասվածքներ ստանալու տեսքով, հատկապես երեխաների համար, հատկապես ձմռանը ստեղծում է վթարային իրավիճակներ։
Անվտանգ և մաքուր միջավայրը համայնքի զարգացման կարևոր նախադրյալն է։ Աղտոտված փողոցները նվազեցնում են բնակիչների կյանքի որակը, ինչպես նաև բացասաբար են ազդում համայնքի սոցիալ-տնտեսական գրավչության վրա։
Կեղտաջրերի ճիշտ հեռացումը կկանխի հողի և ջրային ռեսուրսների աղտոտումը, նպաստելով էկոլոգիական կայունությանը։ Փողոցում բաց կոյուղաջրերի բացակայությունը կնպաստի մաքուր ու հիգիենիկ միջավայրի ստեղծմանը։ Կեղտաջրերի հոսքի դադարեցումը կնվազեցնի վարակիչ հիվանդությունների տարածման վտանգը, ապահովելով բնակիչների անվտանգությունն ու բարեկեցությունը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 22.000.000 ՀՀ դրամ՝ ներառելով 1000 գծամետր կոյուղու կառուցում /դիտահորերի տեղադրմամբ/:
102
Այլ
- Կարծիքներ
- Հաշվետվություններ
Ձեր կարծիք կարևոր է
 | ՌԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 4 ամիս առաջ |
Կցանկանայինք ,որ Եղեգնուտում բացվեցին աշխատատեղեր։ |
Պատասխանել |