Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Տաթևիկ Սամսոնի Կոծինյանի (ծնված՝ 21․05․1981թ.) դիմումը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան 316, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1991 թ. թիվ 02 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ․ որոշում եմ
1.Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ, 1-ին փողոց, 68 բնակելի տուն հասցեում գտնվող 06-070-0056-0023 կադաստրային ծածկագրով 0,243438 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Տաթևիկ Սամսոնի Կոծինյանի (ծնված՝ 21․05․1981թ.) սեփականության իրավունքը 06-070-0056-0023 կադաստրային ծածկագրով 0,243438 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա մինչև 2001թ-ը կառուցված՝ ընդհանուր 103,34 ք/մ մակերեսով բնակելի տան նկատմամբ։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: