Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Աշոտ Ջիվան Սարդարյանի (ծնված՝ 16/11/1963թ.)դիմումը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1991թ N 02 որոշումից տրված քաղվածքը, «Գուգարաց աշխարհ» ՍՊԻ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.
1․ Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-070-0367-0005 կադաստրային ծածկագրով 0,343163 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի սահմանները՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Աշոտ Ջիվանի Սարդարյան (ծնված՝ 16․11.1963թ.) և Վարսենիկ Խաչիկի Սարդարյան (ծնված՝ 16.09.1967թ.) համատեղ սեփականության իրավունքը 06-070-0367-0005 կադաստրային ծածկագրով 0.343163 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում: