Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0381-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2025 թվականի N 0381-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ,3-րդ,8-րդ, 16-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, Բաղրբեգ Խոսրովի Ծատուրյանի (ծնված 13/01/1949թ) դիմումը, <<ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ >> ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը,  չափագրման համաձայնությունը և 2024BV2RQ3 (17.02.2024.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի  37-րդ հոդվածով, 17.01.1986թ.-ինկազմված անշարժ գույքի տեխնիկական անձնագիրը, այն հանգամանքը, որ կառուցված շինությունների պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն հանդիսանում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում որոշում եմ

1. Հաստատել Փամբակ համայնք,   գյուղ  Բազում, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 8 բնակելի տուն հասցեում գտնվող 06-023-0003-0007 կադաստրային ծածկագրով 0,68630 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի, հողամասի վրա առկա շինությունների չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

            2.Համաձայն  ՀՀ հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 3-րդ կետի 3000քմ-ից (ըստ տեխ անձնագրի 2500+500քմ (20% համաձայնՀՀ հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 2-րդ կետի))  ավել 3863 քմ մակերեսով հողամասի  օտարման համար Բաղրբեգ Խոսրովի Ծատուրյանի (ծնված 13/01/1949թ) պարտավորեցնել վճարել  հողամասի  գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափը՝  596602ՀՀ դրամ  (հաշվեհամար՝ 900235422137  հողի օտարումից եկամուտներ)։ 

3. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Բաղրբեգ Խոսրովի Ծատուրյանի (ծնված 13/01/1949թ)   սեփականության իրավունքը 06-023-0003-0007 կադաստրային ծածկագրով 0,68630 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա գտնվող  մինչև 2001թ-ը կառուցված 312.3 ք/մ ընդհանուր մակերեսով  բնակելի տան և անասնաշենքի նկատմամբ ։

4Հողամասում առկա է  2018թ-ին կառուցված 505ք/մ մակերեսով ինքնակամ կառուցված ավտոտնակ,որի օրինականացումը կկատարվի օրենքով սահմանված կարգով ։

5 Ուժը կորցրած ճանաչել համամայնքի ղեկավարի 13 մարտի 2024թվականի N 0307-Աորոշումը, 16 մայիսի 2024թվականի N 0598-Ա որոշումը , 06-023-0003-0007 ծածկագրով անշարժ գույքի կադաստրային գործում առկա նախկինում տրված բոլոր քաղվածքները և 06-023-0003-0007  ծածկագրով անշարժ գույքի կադաստրային գործում հիմք ընդունել 17.01.1986թ.-ին  կազմված անշարժ գույքի տեխնիկական անձնագիրը ։

6.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.18 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner