«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025 թվականի հուլիսի 11-ին ժամը 12։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում, հասցեն՝ գ․ Փամբակ 1 փող․ 23, տեղի կունենա հանրային լսումներ /քննարկումներ/՝ «ՀԷՑ» ՓԲԸ Ներդրումային ծրագրի շրջանակներում «110/35/10ԿՎ «Ստեփանավան» և «Տաշիր» ենթակայանների 2-րդ սնուցումների ապահովումը նոր կառուցվող 110ԿՎ «Ստեփանավան-2» օդային գծով» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Փամբակ համայնքի տարածքով վերոգրյալ օդային գիծը անցնում է 11 կմ (որից 4,7կմ անցնում է գոյություն ունեցող հենարաններով, իսկ 6,3կմ-ն անցնում է նոր տեղադրվող հենարաններով)։
Ձեռնարկող կազմակերպությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից լիազորված «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ /լիազորագիր N ԱՇ-01/24, տրված 13․12․2024թ-ին/։
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի պաշտոնական կայքում (http://pambak.am, հանրային լսումներ բաժնում), Փամբակի համայնքապետարանում, սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից 17:00՝ մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը։
Դիտողություններ և առաջարկություններ կարող եք ներկայացնել սույն ծանուցման հրապարակման օրվանից հաշված՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, pam-bak@mail.ru, info@pambak.am էլեկտրոնային հասցեներին, կամ առձեռն ներկայացնել Փամբակի համայնքապետարան։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել +374-98-66-16-62, +374-77-75-88-63 հեռախոսահամարներով։
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ