Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Ալվարդ Ռուբենի Մարգարյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն Ալվարդ Ռուբենի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 06-107-0006-0025 կադաստրային ծածկագրով 0.354832 հա հողամասին կից գտնվող 06-107-0006-0030 կադաստրային ծածկագրով 0,066339 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով Ալվարդ Ռուբենի Մարգարյանին օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 223 300 (երկու հարյուր քսաներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |