Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 08
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15 հուլիսի 2025 թվականի N 08

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՄԱՍԻՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձա­քննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀԿառավարության «Հանրայինծանուցմանև քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025 թվականի օգոստոսի13-ին ժամը 11։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսումներ (քննարկումներ)։ Հանրային լսումը կազմակերպվում է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի տարածքներում ստորև բերվող ծայրակետային կոորդինատներով սահմանափակված՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։

1. X=4520782.9197 Y=8459509.1344, 2. X=4521990.6343 Y=8459888.3364

3. X=4522062.7199 Y=8460909.1095, 4. X=4522037.7371 Y=8460907.1894

5. X=4521912.5761 Y=8460812.5684, 6. X=4521785.2231 Y=8460918.2564

7. X=4521707.2335 Y=8461061.1637 , 8. X=4521342.5346 Y=8460857.5328

9. X=4521374.0503 Y=8460813.9816, 10. X=4521344.9678 Y=8460710.7162

11. X=4521566.4049 Y=8460578.2212, 12. X=4521513.1371 Y=8460484.7334

13. X=4521193.8604 Y=8460400.2589, 14. X=4520955.6467 Y=8460225.7404

15. X=4521008.6656 Y=8460191.2160, 16. X=4521015.5781 Y=8460096.2514

17. X=4520938.4131 Y=8460045.5964, 18. X=4521098.1544 Y=8459944.1440

19. X=4521084.1941 Y=8459846.5914, 20. X=4521014.4761 Y=8459817.3934

21. X=4520948.1071 Y=8459824.7104, 22. X=4520752.9494 Y=8459616.6995

ԵՎ

1. X=4523641.2667 Y=8457613.3137 2. X=4523685.0560 Y=8457616.6904

3. X=4523871.7290 Y=8457761.7182 4. X=4523960.2594 Y=8457748.3160

5. X=4522446.0938 Y=8459014.3746 6. X=4521410.1564 Y=8458783.8113

7. X=4521504.8467 Y=8458658.6876

Ձեռնարկող՝ «Զով-Գուժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։

Նախատեսվող գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնք /Քարաբերդ բնակավայր/։

Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն՝ Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, սակայն նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն և ենթարկվեն մեղմացուցիչ միջոցառումների, որի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կհասցրվի նվազագույնի:

Փաստաթղթերին ծանոթանալու վայրը, օրը և ժամը՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի պաշտոնական կայքում (http://pambak.am, հանրային լսումներ բաժնում), Փամբակի համայնքապետարանում և Քարաբերդի վարչական կենտրոնում, սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից 16:00-ն՝ մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը։

Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը՝ 20 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցման հրապարակման օրվանից։

Քննարկումների պատասխանատու՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավար։

Քննարկումների պատասխանատուի էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը՝ էլ. փոստ՝ pam-bak@mail.ru, info@pambak.am հեռ.` +374-98-66-16-62, +374-77-75-88-63

ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ



Կից փաստաթղթեր՝
(2.52 Մբ) Հայտարարություն
(5.86 Մբ) Արձանագրություն
(1.65 Մբ) Մասնակիցների ցուցակ
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner