Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքով տրամադրելուն:
2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողատեսքեր 6 լոտով.
-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-023-0228-0004 ծածկագրով 0.04639 հա գյուղատնտեսական 4-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-023-0227-0004 ծածկագրով 0.15923 հա գյուղատնտեսական 4-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 170000 /հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0244-0075 ծածկագրով 0.67769 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 120000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0229-0003 ծածկագրով 2.00742 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 750000 /յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 5: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-103-0157-0004 ծածկագրով 0.29098 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 51000 /հիսունմեկ հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 6: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-041-0022-0057 ծածկագրով 0.03208 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 110000 /հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
3. Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրվում է գյուղատնտեսական նշանակության հողամաս 2 լոտով.
-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0328-0039 ծածկագրով 2.88666 հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահող՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ։
-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0251-0006 ծածկագրով 0.04111 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ։
Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: |