Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ և 72-րդ հոդվածներով, հաշվի առնելով Սասուն Վլադիմիրի Մարդյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն Սասուն Վլադիմիրի Մարանդյանի կողմից վարձակալած Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-070-0243-0019 կադաստրային ծածկագրով, 0.3496 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը գնման նախապատվությամբ, ուղղակի վաճառքով օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |