Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն «Շեն Ֆրանսիայի» ֆինանսավորմամբ իրագործվող «Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներ» ծրագրի իրականացմանը և համայնքի բյուջեից ծրագրին համաֆինանսավորմանը:
2. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7․130․600 ՀՀ դրամ, որից՝ համայնքի բյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 2․488․600 ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |