05.02.25
Հանդիպում ԼՂ-ից ռնի տեղահանված և Փամբակ համայնքում ապաստանած ընտանիքների հետ
|
ՀՀ Լոռու մարզպետի հանձնարարականով այսօր մարզպետի օգնական, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված և Փամբակ համայնքում ապաստանած ընտանիքների հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Անանյանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ներկայիս փոփոխություններին և դրանց իրավական կարգավորումներին, արձանագրվել են ներկաների կողմից բարձրաձայնված հրատապ լուծում պահանջող խնդիրները։
|
|
04.02.25
Փամբակ համայնքում մեկնարկել է արևային ջրատաքացուցիչների տեղադրման հերթական ծրագիրը
|
2024 թվականի հոկտեմբեր ամսին «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի և Daken voor Armenie խմբի համագործակցության արդյունքում Փամբակ համայնքում իրականացված տանիքների վերանորոգման ծրագրի ավարտին այսօր Little Bridge Schweiz հովանավորությամբ մեկնարկել է շահառու ընտանիքներին արևային ջրատաքացուցիչների տրամադրման ծրագիրը։ Երկու ծրագրերի շահառու ընտրվել է ընդհանուր առմամբ 50 ընտանիք։ Նմանատիպ ծրագրերը հնարավորություն են ընձեռնում ոչ միայն ապահովել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանքիների տնտեսական զարգացումը, այլև նպաստել վերջիններիս կենցաղային պայմանների բարելավմանն ու առողջ կենսագործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
|
|
04.02.25
Շարունակվում է համայնք-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը
|
Փամբակ համայնքը շարունակում է համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-գործընկերների հետ: Մասնավորապես, 2025 թվականին շարունակվում է համագործակցությունը՝ 1.«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և մասնակցային բյուջետավորման շրջանակում՝ սույն գործընթացը կազմակերպող և իրականացնող հանձնաժողովի կազմում ընդգրկելով ՀԿ-ի անդամներից: 2. «ՈՒղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի հետ՝ համայնքների ավագանու անդամների էթիկայի կանոնակարգի մշակման աշխատանքների մասով:
|
|
04.02.25
Փամբակի համայնքապետարանում կայացավ ֆոկուս խմբային հերթական քննարկումը
|
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 03.02.2025 թվականին Փամբակի համայնքապետարանում կայացել են ֆոկուս խմբային հերթական քննարկումները: Քննարկումները և հարցազրույցները իրականացվել են «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ համայնքում արձանագրված խնդրի/մարտահրավերի վերաձևակերպման, քաղաքացիակենտրոն ծառայությունների նախագծում և իրականացում բաղադրիչի շրջանակներում հետագա աշխատանքների և աջակցության նպատակով:
|
|
03.02.25
Շարունակվում են Բազում բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքները
|
Փամբակ համայնքի Բազում բնակավայրում շարունակում են ընթանալ միջազգային ստանդարտներին համապատասխան կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ Կրթահամալիրը կառուցվում է ՀՀ Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» նորոգելու, կառուցելու և վերակառուցելու ծրագրի շրջանակներում` նպատակ ունենալով Փամբակ համայնքում ստեղծել կրթության բարենպաստ և ժամանակակից պայմաններ։ Կրթահամալիրը նախատեսված է 80 մանկապարտեզի սաների և 200 աշակերտի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում 1.850.000.000 դրամ։
|
|
03.02.25
Հրդեհների առաջացման ռիսկի նվազեցման մասին
|
Հարգելի բնակիչներ,ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է`վառել խարույկներ,նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ),արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ,թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով ...
Մանրամասն |
|
03.02.25
Մասնակցային բյուջետավորման առաջարկների ներկայացման փուլը մոտենում է ավարտին
|
Հարգելի՛ բնակիչներ․ Փամբակ համայնքում մեկնարկած մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների ներկայացման փուլի ավարտին մնացել է 3 օր։ Խնդրում ենք եղեք ակտիվ և ներկայացրեք հետաքրքիր գաղափարներ։ Բաց մի՛ թողեք համայնքային բյուջեի կառավարման գործընթացում քննարկումների և քվեարկության միջոցով ՏԻՄ-երի կողմից կայացրած որոշումներին մասնակեցելու այս հնարավորությունը։ Տեխնիկական հարցերի դեպքում կարող եք զանգահարել համայնքապետարանի գլխավոր մասնագետ Ավագ Հովհաննիսյանին, հեռ․ 093749377։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |