Հարգելի բնակիչներ.
Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետը՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը /այսուհետ` լիազոր մարմին/ համաձայնություն է տվել Փամբակ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 2` «Ազնվաձոր բնակավայրի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության խաղահրապարակի բարեկարգում, հատակի կահավորում ռետինե ծածկով» և «Ներհամայնքային ճանապարհի նորոգում, համայնքի ենթակառուցվածքների բարելավում, սեփական ռեսուրսների հզորացում՝ էքսկավատոր /բազմաֆունկցիոնալ/ տրակտորի ձեռքբերմամբ» ծրագրերի հայտերին։