Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0454-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 0454-Ա

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 11-րդ, 37-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և երթակառուցվածքների նախարարության կողմից մշակված «Համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման և իրականացման վերաբերյալ» ուղեցույցը՝ որոշում եմ․

Փամբակ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով ստեղծել կառավարման հանձնաժողով՝ հետևյալ կազմով․

1․ Հանձնաժողովի նախագահ՝ Սամվել Անանյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, ավագանու անդամ

Քարտուղար՝ Անուշ Սարգսյան - Դեբետ գյուղի վարչական ղեկավար 

Անդամներ՝ Հասմիկ Մացակյան - Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական, քարտուղարության, անձնակազմի կառավարման և զարգացման ծրագրերի բաժնի պետ

Ավագ Հովհաննիսյան - Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական, քարտուղարության, անձնակազմի կառավարման և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ՝ տնտեսական զարգացման պատասխանատու

Կիմա Շերմազանյան - Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ

Սարգիս Հակոբյան - «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի տնօրեն

Լուսինե Նազլուխանյան - ՔՀԿ ներկայացուցիչ, Դեբետ գյուղի բնակչուհի

Անահիտ Միքայելյան -  ՔՀԿ ներկայացուցիչ, Վահագնի գյուղի բնակչուհի

2․ Հանձնաժողովի իրավասությունները սահմանվում է  «Համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման և իրականացման վերաբերյալ» ուղեցույցի «Նախապատրաստական փուլ» բաժնում։ 

3․ Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ընթացակարգերն ու չափանիշները սահմանվում է համաձայն մշակված ուղեցույցի։

4․ Հաստատել առաջարկների ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.40 Կբ) հավելված 1
(15.16 Կբ) հավելված 2
(1.40 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner