Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 06-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2023 թվականի N 06-Ա

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքով տրամադրելուն:

2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողատեսքեր 12 լոտով.

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-102-0041-0070 ծածկագրով 0.003626 հա և 06-102-0041-0071 ծածկագրով 0.05534 հա գյուղատնտեսական այլ հողատեսք: Մեկնարկային գինը սահմանել ընդհանուր 30000  /երեսուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0350-0001 ծածկագրով 0.084451  հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտահարք: Մեկնարկային գինը սահմանել 34000 /երեսունչորս հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0344-0002 ծածկագրով 0.292857  հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտահարք: Մեկնարկային գինը սահմանել 120000 /մեկ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-059-0073-0005 ծածկագրով 0,265928 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 270000 /երկու հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 5: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0102-0039 ծածկագրով 0.522561 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտահարք: Մեկնարկային գինը սահմանել 91000 /իննսունմեկ հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 6: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-059-0009-0007 ծածկագրով 0.21604 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման: Մեկնարկային գինը սահմանել 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 7: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0054-0040 ծածկագրով 0.01243 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման: Մեկնարկային գինը սահմանել 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 9: Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնք գյուղ Մարգահովիտ 2-րդ փողոց 25/4 հասցի 272.16 ք/մ անշարժ գույք և անշարժ գույքի անբաժանելի մաս հանդիսացող 06-070-0054-0025, 06-070-0054-0027, 06-070-0054-0028 ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը բաժնային սեփականության իրավունքով և գույքի բաժնեմասը սահմանված չափով : Մեկնարկային գինը սահմանել 3010000 /երեք մլն  հարյուր հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 10: Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնք գյուղ Մարգահովիտ 2-րդ փողոց 25/5 հասցեի 153.23 ք/մ անշարժ գույք և անշարժ գույքի անբաժանելի մաս հանդիսացող     06-070-0054-0025, 06-070-0054-0027, 06-070-0054-0028 ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը բաժնային սեփականության իրավունքով և գույքի բաժնեմասը սահմանված չափով : Մեկնարկային գինը սահմանել 3470000 /երեք մլն չորս հարյուր յոթասուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 11: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0363-0013 ծածկագրով 0.3569 հա գյուղատնտեսական 4-րդ կարգի խոտհարք խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 220000 /երկու հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 12: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0366-0042 ծածկագրով 0.21649 հա գյուղատնտեսական 4-րդ կարգի խոտհարք խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 150000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

3. Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրվում է գյուղատնտեսական նշանակության հողամաս 4 լոտով.

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0102-0038 ծածկագրով 0.045 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ։

-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0102-0038 ծածկագրով 0.300683 հա գյուղատնտեսական նշանակության 1-ին կարգի արոտավայր՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ։

-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-103-0140-0010 ծածկագրով 2.89068 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի արոտավայր՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 9000 /ինը հազար/ ՀՀ դրամ։

-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0131-0018 ծածկագրով 0.03052 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ։

Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

4. Ուժը կորցրած ճանաչել Փամբակ համայնքի ավագանու 14 հոկտեմբերի 2022 թվականի N 122-Ա որոշումը.


Կողմ -11

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner