Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 89-րդ հոդվածով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 10.06.2010թ-ի N 804 որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հովիկ Աթոյանի դիմումը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի 3-րդ փողոց 9-1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-102-0250-0004 կադաստրային ծածկագրով 196.22 քմ անշարժ գույքից 92.39 քմ մակերեսով տարածք տարանջատելուն, որից 4.45 քմ հարթակը՝ ընդհանուր օգտագործման հարթակից և որպես բնակարան սեփականության իրավունքով Հովիկ Ազատի Աթոյանին և Անահիտ Գագիկի Ավետիքյանին անհատույց նվիրաբերելուն:
2. Ուժը կորցրած ճանաչել Փամբակ համայնքի ավագանու 27.02.2023թվականի N 20-Ա որոշումը։
3. Առաջարկել համայնքի ղեկավարին Հովիկ Ազատի Աթոյանի և Անահիտ Գագիկի Ավետիքյանի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: |