Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-17 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 18 հոկտեմբերի 2024 թ. թիվ 845-Ա որոշումը, Փամբակ համայնքի ավագանու 28 օգոստոսի 2024 թվականի N 096-Ա որոշումը՝ որոշում եմ
1.Փամբակ համայնքի Եղեգնուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-036-0129-0001 ծածկագրով 0,077677 հա բնակավայրերի նպատակային նշանակությանայլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
ա) Անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք գյուղ Եղեգնուտ, 5-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 6/2 հողամաս փոստային հասցե։
2.Փամբակ համայնքի Եղեգնուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-036-0129-0001 ծածկագրով 0,155779 հա բնակավայրերի նպատակային նշանակությանայլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
ա) Անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք գյուղ Եղեգնուտ, 5-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 6/2 հողամաս փոստային հասցե։
3․Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
4․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: