Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Արիփնե Վիգենի Պապինյանի (ծնված՝ 01․10․1984թ.) դիմումը,՝ ինքնակամ կառույցի օրինականացման մասին, հաշվի առնելով վերջինիս համաձայնությունը՝ գնման նախապատվության իրավունքով Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրում գտնվող 06-102-0039-0004 ծածկագրով 0,0556 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարկական կառուցապատման գործառնական նշանանակության հողամասը, 52,5 քմ չափերով խոհանոցը և տաղավարները գնելու մասին․ որոշում եմ
1.ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի սեփականություն ճանաչված և օրինականացված (անշարժ գույքի գրանցման թիվ (16052025-06-0019 վկայական), այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող,Արիփնե Վիգենի Պապինյանի կողմից համայնքային սեփականութուն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնք, գյուղ Վահագնաձոր, 5-րդ փողոց 10/1 տաղավար փոստային հասցեով 06-102-0039-0004 ծածկագրով 0.0556 հա, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակականկառուցապատման գործառնական նշանանակության հողամասը՝ գործող կադաստրային արժեքով` ՝ 556x141,9=78896 ՀՀ դրամ (յոթանասութ հազար ութ հարյուր ինսունվեց) ՀՀ դրամով, յուրաքանչյուր 1 քմ 141,9 ՀՀ դրամով, և 52,5 քմ չափերով խոհանոցը և տաղավարները, 52,5x4824=253260 (երկու հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր վաթսուն) յուրաքանչյուր 1 քմ 4824 ՀՀ դրամով, ընդամենը՝ 332156 (երեք հարյուր երեսուներկու հազար հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ արժեքով, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել Արիփնե Վիգենի Պապինյանին :
2.Պարտավորեցնել Արիփնե Վիգենի Պապինյանին համայնքի ֆոնդային բյուջե վճարել 78896 ՀՀ դրամ հողի օտարումից եկամուտներ 900235422137 հաշվեհամարին, 253260 ՀՀ դրամ ինքնակամ կառույցների օրինականացման 900235422301 հաշվեհամարին, սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի օտարման և ինքնակամ կառույցի օրինականացման արժեքը և կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման: