Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 31-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2023 թվականի N 31-Ա

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքով տրամադրելուն:

2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողատեսքեր 6 լոտով.

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-023-0228-0004 ծածկագրով 0.04639  հա գյուղատնտեսական 4-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-023-0227-0004 ծածկագրով 0.15923  հա գյուղատնտեսական 4-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 170000 /հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0244-0075 ծածկագրով 0.67769 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 120000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0229-0003 ծածկագրով 2.00742 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 750000  /յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 5: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-103-0157-0004 ծածկագրով 0.29098 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 51000  /հիսունմեկ հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 6: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-041-0022-0057 ծածկագրով 0.03208 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 110000  /հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ:

 

Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

3. Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրվում է գյուղատնտեսական նշանակության հողամաս 2 լոտով.

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0328-0039 ծածկագրով 2.88666 հա գյուղատնտեսական նշանակության  2-րդ կարգի վարելահող՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ։

-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0251-0006 ծածկագրով 0.04111 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի  խոտհարք՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ։

Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:


Կողմ -10

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.48 Մբ) 31-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner