Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Փամբակ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված՝ սպորտ դահլիճ շահագործելու նպատակով Թաթուլ Անդրանիկի Դանիելյանին տարածք հատկացնելու վերաբերյալ առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի նախկին մանկապարտեզի շենքի առաջին հարկից 436.94 քմ և երկրորդ հարկից 356.72 քմ սպորտդպրոց շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով վարձակալությամբ Թաթուլ Անդրանիկի Դանիելյանի օգտագործման տրամադրելուն:
2. Տարածքի վարձակալության ընդհանուր արժեքը մեկ տարվա համար սահմանել 80000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին Թաթուլ Անդրանիկի Դանիելյանի հետ կնքել անշարժ գույքի օգտագործման պայմանագիր: |