Ղեկավարվելով «Տեղականի նքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-17 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 18 հոկտեմբերի 2024 թ. թիվ 845-Ա որոշումը, Փամբակ համայնքի ավագանու 28 օգոստոսի 2024 թվականի N 096-Ա որոշումը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումը, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թ N 698-Ն որոշմամբ սահմանված կարգը, քանի որ կառույցները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Սալվինա Մարգարի Հարությունյանի (ծնված՝ 03․01․1964թ.) դիմումը, հիմք ընդունելով «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման համաձայնությունը և 2024Q3KDMU(07․08․2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը՝ որոշում եմ
1․ Փամբակ համայնքի սեփականության հանդիսացող 06-102-0208-0001 կադաստրային ծածկագրից 0,023222 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը, 06-102-0001-0049 կադաստրային ծածկագրից 0,015217 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը, 06-102-0001-0001 կադաստրային ծածկագրերից 0, 1456 գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետություն, Փամբակ համայնք գյուղ Վահագնաձոր, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 17 սննդի սպասարկման կետ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,53 հա բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանանակության հողամասի և հողամասի վրա կառուցված 155,75 ք/մ ներքին մակերեսով հասարակական նշանակության շինությունների՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։
3․ Ճանաչել Հայաստանի Հանրապետության Փամբակ համյանքի սեփականության իրավունքը Վահագնաձոր, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 17 սննդի սպասարկման կետ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-102-0208-0001,0001-0001,0049, ծածկագրով 0,53 հա բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանանակության հողամասի և Սալվինա Մարգարի Հարությունյանի կողմից հողամասի վրա 2019թ-ին ինքնակամ կառուցված 155,75 ք/մ մակերեսով հասարակական նշանակության շինությունների նկատմամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
4.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Փամբակ համայնքի սեփականություն ճանաչված` այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված, Սալվինա Մարգարի Հարությունյանի կողմից հողամասի վրա 2019թ-ին ինքնակամ կառուցված 155,75 ք/մ մակերեսով հասարակական նշանակության շինություններ:
5.Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր կոմիտե, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համյանքի անվամբ պետական գրանցում կատարելու համար: