Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023թ-ի նոյեմբերի 14-ի թիվ 13 հերթական նիստի օրակարգը:
ՕՐԱԿԱՐԳ
1․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023թ-ի նոյեմբերի 14-ի թիվ 13 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։
3. Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը ամրացնելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, համայնքապետարանի և համայնքային ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
5. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
6. Ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակոց սեփականության իրավունքով Վալոդյա Հովհաննեսի Կարապետյանին պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
7. Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի և մրցույթի պայմանները հաստատելու մասին։
8. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի տարածքում 2024թ-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերին հավանություն տալու և հայտերը հաստատելու մասին։
9. Փամբակ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
10․ 06-070-0318-0009 կադաստրային ծածկագրով հողամասերում երկաբանական ուսումնասիրություն կատարելու մասին։
11․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
12․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
13․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին։
14. Փամբակ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 06-Ի N 43-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Փամբակ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին։
15. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-Ի թիվ 154-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
16. Փամբակ համայնքի Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ծառահատման և ծառաէտման աշխատանքներ կատարելու մասին։ |