Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրնեքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 14․01․2010թ-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․

1․ Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելուն: Վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրվում են հողատեսքեր.

1) Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող, Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրում 06-059-0351-0001 կադաստրային ծածկագրից 34,9633 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 130 000 ՀՀ դրամ։

2) Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող, Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրում 06-059-0354-0008 կադաստրային ծածկագրից 1,508767 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 20000 ՀՀ դրամ։

3) Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող, Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրում 06-059-0354-0001 կադաստրային ծածկագրից 17,18024 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 60000 ՀՀ դրամ։

4) Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող, Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրում 06-059-0350-0001 կադաստրային ծածկագրից 9,205091 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 20000 ՀՀ դրամ:

2․ Վարձակալության մրցույթի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի վճարը սահմանել մեկնարկային գինի 5 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner