Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված hողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 15.06.2023թ. թիվ 53 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2023 թվականի հունիսի 21-ի N 01/111.3/04468-2023 գրությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ 1. Փամբակ համայնքի Դեբետ գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող, 06-034-0101-0021 ծածկագրով 0.258996 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հանդիսացող հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Հողամասի նպատակային նշանակության փոփոխություն պահին առկա կադաստրային արժեքի տարբերության համար հողամասի սեփականատեր Մարատ Մարտունի Մանուչարյանին պարտավորեցնել համայնքի բյուջե վճարել 315720 դրամ (երեք հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր քսան դրամ):
3. Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: |