Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հասատանի Հանրապետության կառավարության 2016 թ. մայիսի 26-ի թիվ 550 որոշմամբ սահմանված կարգ 3-րդ կետով, հաշվի առնելով Փամբակ համայնքի ավագանու 25 Դեկտեմբեր 2024թ-ի N 153-Ա որոշման 1-ին և 2-րդ կետը, հիմք ընդունելով Նունե Սամվելի Սարդարյանի դիմումը. որոշում եմ
1. Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի 06-010-0112-0010 կադաստրային ծածկագրով 1,56044 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ կարգի հնդավոր գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարել Նունե Սամվելի Սարդարյանին:
ա. Պարտավորեցնել Նունե Սամվելի Սարդարյանին համայնքի ֆոնդային բյուջե վճարել 4 673 520 (չորս մլն վեց հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ հողի օտարումից եկամուտներ 900235422137 հաշվեհամարին։
2. Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի 06-010-0113-0038 կադաստրային ծածկագրով 2,2 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարել Նունե Սամվելի Սարդարյանին:
ա. Պարտավորեցնել Նունե Սամվելի Սարդարյանին համայնքի ֆոնդային բյուջե վճարել 2 480 500 (երկու մլն չորս հարյուր ութանասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ հողի օտարումից եկամուտներ 900235422137 հաշվեհամարին։
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում: