Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 10
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15 սեպտեմբերի 2025 թվականի N 10

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՄԱՍԻՆ

ԾԱՆՈՒՑՈՒՄ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձա­քննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025 թվականի հոկտեմբերի 15-ին ժամը 12։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Վահագնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսումներ (քննարկումներ)։ Հանրային լսումը (առաջին հանրային քննարկում) կազմակերպվում է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված hամայնքի Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման և շահագործման աշխատանքների նախագիծը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։

Ձեռնարկող՝ «ԷՎԵԼ ՊԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։

Նախատեսվող գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնք /Վահագնաձոր բնակավայր/։

Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն՝ Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, սակայն նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն և ենթարկվեն մեղմացուցիչ միջոցառումների, որի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կհասցրվի նվազագույնի:

Փաստաթղթերին ծանոթանալու վայրը, օրը և ժամը՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի պաշտոնական կայքում (http://pambak.am, հանրային լսումներ բաժնում), Փամբակի համայնքապետարանում և Վահագնաձորի վարչական կենտրոնում, սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից 16:00-ն՝ մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը։

Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը՝ 20 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցման հրապարակման օրվանից։

Քննարկումների պատասխանատու՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավար։

Քննարկումների պատասխանատուի էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը՝ էլ. փոստ՝ pam-bak@mail.ru, info@pambak.am հեռ.` +374-98-66-16-62, +374-77-75-88-63

ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ



Կից փաստաթղթեր՝
(896.37 Կբ)
(159.90 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner