Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀԱԳՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՇՈՏ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ կառավարության 13.11.2008թ-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 9.1 կետը, ՀՀ վարչական դատարանի 30․06․2021թ-ի վճիռը (վարչական գործ թիվ ՎԴ 6/0046/05/20), Աշոտ Ավթանդիլի Փարեմուզյանի մահվան մասին ԲԱ 284092 վկայականը, հիմք ընդունելով Վահագնի բնակավայրի բնակիչ Հայկ Աշոտի Փարեմուզյանի 06.06.2023թ-ի դիմումը, Վահագնի բնակավայրի վարչական ղեկավարի 09․06․2023թ-ի թիվ 1198 և 1199 տեղեկանքները, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․

Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի բնակիչ Հայկ Աշոտի Փարեմուզյանի դիմումը բավարարել․

Հաստատել այն փաստը, որ նրա ընտանիքը ունեցել է բնակելի տուն Վահագնի համայնքում /ներկաիս հասցեն՝ Փամբակ համայնք գ. Վահագնի 8 փող. 14/, որը քանդվել է 1988թ-ի երկրաշարժի հետևանքով և այս պահին նշված հասցեի շինության ներկա վիճակը գնահատվում է անավարտ /կիսակառույց մինչև 50 տոկոս/, իսկ նրա ընտանիքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ բաղկացած է եղել 3 անձից․

ինքը՝ Հայկ Աշոտի Փարեմուզյան ծնված 31․08․1980թ.

հայրը՝ Աշոտ Ավթանդիլի Փարեմուզյան մահացած 20.08.2020թ.

մայրը՝ Կարինե Արտավազդի Սաքանյան ծնված 02․01․1959թ.


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.13 Մբ)
(7.99 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner