Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետով և 82.1-ին հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Փամբակ համայնքի ավագանու 12.05.2022թ-ի «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 58-Ն և 21.04.2023թ-ի թիվ 48-Ա որոշումները, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվացքների նախարարության ներկայացրած համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդական ուղեցույցը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվացքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի 17.04.2023թ-ի ՎՏ/14.2/10764-2023 գրությունը և այն հանգամաքը, որ Փամբակ համայնքը տվել է հավանություն ՀՀ ՏԿԵՆ-ի և ԳՄՀԸ-ի (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Փամբակ համայնքի 2023թ-ի տարեկան աշխատանքային պլանը` համաձայն հավելվածի /նոր խմբագրությամբ/:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Փամբակ համայնքի ավագանու 27.02.2023թ-ի «Փամբակ համայնքի 2023թ-ի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» թիվ 18-Ա որոշումը
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: