Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 15
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 դեկտեմբերի 2024 թվականի N 15

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձա­քննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և  քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025 թվականի հունվարի 21-ին ժամը 11։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի վարչական շենքում, ժամը 12։30-ին՝ Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ժամը 15:00-ին՝ Բազումի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան հանրային լսումներ (քննարկումներ) ։ Հանրային լսումը կազմակերպվում է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում ստորև բերվող ծայրակետային կոորդինատներով սահմանափակված տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության նախատեսվող աշխատանքների  վերաբերյալ։

 

1. X=4523843.0000, Y=8457898.0000, 2. X=4524458.9654, Y=8456966.3854,

3. X=4524300.6693, Y=8456056.1073, 4. X=4523665.9295, Y=8456308.7157,

5. X=4522818.7771, Y=8458015.7669, 6. X=4521504.8467, Y=8458658.6876,

7. X=4521395.7576, Y=8458802.8378, 8. X=4522613.0000, Y=8459068.0000,

 

և

 

1. X=4521349.8370, Y=8459456.9301, 2. X=4522345.7443, Y=8459813.8075,

3. X=4522035.6982, Y=8460679.0266, 4. X=4521801.8913, Y=8461114.0162,

5. X=4520856.0007, Y=8460585.8750

 

Ձեռնարկող

«Կոմպոզիտ Մետալ» սահմանափակ պատասխանատվությամբընկերություն

Նախատեսվող գործունեության իրականացման վայրը՝

ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնք / Փամբակ, Քարաբերդ, Բազում բնակավայրեր/

Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն

Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, սակայն նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն և ենթարկվեն մեղմացուցիչ միջոցառումների, որի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կհասցվի նվազագույնի:

Փաստաթղթերին ծանոթանալու վայրը,

օրը և ժամը

ՀՀ Լոռու մարզի Փամբակ խսշորացված համայնքի պաշտոնական կայքում (http://pambak.am) և Փամբակի համայնքապետարանում,սույն հայտա-րարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից 16:00-ը՝մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը  

Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը

20 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցմանհրապարակման օրվանից

Քննարկումների պատասխանատու

ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավար

Քննարկումների պատասխանատուի էլ. փոստի հասցեն  և հեռախոսահամարը

էլ. փոստ՝ pam-bak@mail.ru, info@pambak.am

հեռ.` +374-77-75-88-63

 



Կից փաստաթղթեր՝
(18.66 Կբ)
(8.29 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner