Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15 կետով, ՀՀ կառավարության 2011թ դեկտոմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու և ՀՀ կառավարության 2001թ հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918–Ն որոշմամբ սահմանված կարգի 17-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հաշվի առնելով «ԱՆՏԱՌ ՌԵԶՈՐԹ» ՍՊԸ-ի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին, համայնքի ավագանու 25 Դեկտեմբեր 2025 թվականի N 159-Ա որոշումը․ համայՆքի ղեկավար կողմից տրված ՆԹ-3919-25 ՃՀԱ/518/18922-25 և ՆԹ-3920-25 ՃՀԱ/518/18921-25 թույլտվությունները․ որոշում եմ
1․ Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «ԱՆՏԱՌ ՌԵԶՈՐԹ» ՍՊԸ-ին սեփականություն հանդիսացող, 06-070-0336-0051 կադաստրային ծածկագրով 4․67093 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասը տարանջատել երեք գույքային միավորի՝ համաձայն սույն որոշման հիմք հանդիսացող հատակագծերի (առանձնացվող հատված 1․ 0.89065 հա, aառանձնացվող հատված 2․ 3.19533 հա և առանձնացվող հատված 3 ․ 0,58495 հա:
2. «ԱՆՏԱՌ ՌԵԶՈՐԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 06-070-0336-0051 ծածկագրով 4․67093 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասի տարանջատումից առաջացող 0,89065 հա հողամասը անասնապահությամբ և թռչնաբուծությամբ զբաղվելու նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
ա) Անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 13 հողամաս փոստային հասցե։
3․ «ԱՆՏԱՌ ՌԵԶՈՐԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 06-070-0336-0051 ծածկագրով 4․67093 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասի տարանջատումից առաջացող 0,58495 հա հողամասը՝ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման նպատակով փոխադրել ջրային նպատակային նշանակության, ջրային հողերի գործառնական նշանակության։
ա) Անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 15 հողամաս փոստային հասցե։
4.Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման,որն արտացոլում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում։
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: