Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 112-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2023 թվականի N 112-Ա

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, hաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.

 

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն:

2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողատեսքեր 13 լոտով.

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0360-0001 ծածկագրով 0.278084 հա գյուղատնտեսական 4-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 144 000 /մեկ հարյուր քառասունչորս հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0244-0037 ծածկագրով 0,90662 հա գյուղատնտեսական 3-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 782000 /յոթ հարյուր ութանասուներկու հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-103-0122-0003 ծածկագրով 0,64306 հա գյուղատնտեսական խոտհարք 5-րդ կարգ: Մեկնարկային գինը սահմանել 65000 /վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-015-0121-0005 ծածկագրով 0,123007 հա գյուղատնտեսական 4-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 180000 /մեկ հարյուր ութանասուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 5: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0355-0011 ծածկագրով 0,060906 հա գյուղատնտեսական 4-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 32000 / երեսուներկու հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 6: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-066-0003-0001 ծածկագրով 0,082678հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 280 000 /երկու հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:

 

-Լոտ 7: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0120-0008 ծածկագրով 0.49398 գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 90 000 /ինսուն  հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 8: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0044-0015 ծածկագրով 0,0092 հա  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 15 000 /տասն հինգ հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 9: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-059-0042-0002 ծածկագրով 0,2089 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 10: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-059-0042-0007 ծածկագրով 0,210688 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 11: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-019-0108-0008 ծածկագրով 0.06328 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 15 000 /տասը հինգ հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 12: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-041-0205-0052 ծածկագրով 0,151635 հա գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 27 000 /քսան յոթ  հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 13: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-041-0215-0009 ծածկագրով 0,1 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 340 000 /երեք հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:


Կողմ -10

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.63 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner