Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի օգոստոսի 28-ի թիվ 08 արտահերթ նիստի օրակարգը:
ՕՐԱԿԱՐԳ
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի օգոստոսի 28-ի թիվ 08 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Փամբակ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ընտրված առաջարկների իրականացմանը հավանություն տալու մասին։
3. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
4. Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը (գոտեվորման մասով) հաստատելու մասին։
6. «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում «Դեբետ բնակավայրի խմելու ջրագծի գոյություն ունեցող ջրատարի և ջրընդունիչի վերականգնում» ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեից համաֆինանսավորում կատարելու մասին։
7․ Եվրոպական միությաան կողմից իրականացվող «STRIVE» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ Վահագնիի տեխնոպարկի համալրում համատեղ գործողությունների ծրագիր-առաջարկի հայտին և համաֆինանսավորումն ապահովելուն համաձայնություն տալու մասին։
8. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023թ-ի դեկտեմբերի 27-ի թիվ 148-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ |