Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 157-Ն որոշման 3-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի համայնքների միության 21.03.2024թ-ի ԵՆ-2103/0427 գրությունը՝ որոշում եմ.
1. Փամբակ համայնքի 2025 թվականի բյուջեի բաժին 01, խումբ 01, դաս 01՝ «Կառավարման ապարատ» գործառական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դասակարգման 4111 հոդվածի առաջին եռամսյակից 550000 ՀՀ դրամ տեղափոխել նույն նախահաշվի «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» տնտեսագիտական դասակարգման 4222 հոդվածի առաջին եռամսյակ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: