Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով , հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված hողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 12.12.2022թ. թիվ 153 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 01/111.6/10455-2022 - 20/12/2022 գրությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Փամբակ համայնքի Բազում գյուղի վարչական սահմաններում գտնվող, Կարեն Պառավյանի սեփականություն հանդիսացող, 06-023-0238-0007 ծածկագրով 0.15933 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հանդիսացող հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով, փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2.Հողամասի նպատակային նշանակության փոփոխություն պահին առկա կադաստրային արժեքի տարբերության համար հողամասի սեփականատեր Կարեն Պառավյանին պարտավորեցնել համայնքի բյուջե (հաշվեհամար՝ 900235422137) վճարել 593310 (հինգ հարյուր իննսուներեք հազար երեք հարյուր տաս դրամ) ՀՀ դրամ:
3. Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: