Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 8-րդ կետով,ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված hողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 17.07.2024թ. թիվ 37 դրական եզրակացությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 0,076345 հա արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 06-023-0201-0001-ից) փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և ուղղակի վաճառքով օտարել Վիգեն Վաղարշակի Պետրոսյանին և Ալվարդ Վաղենակի Պետրոսյանին:
2․ Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 393025 (երեք հարյուր իննսուն հազար քսան հինգ) ՀՀ դրամ:
3. Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: |