Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 43-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2023 թվականի N 43-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023Թ-Ի ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 07 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023թ-ի ապրիլի 21-ի թիվ 07 հերթական նիստի օրակարգը:

ՕՐԱԿԱՐԳ

«21» ապրիլի 2023թ-ի թիվ 07 հերթական նիստի

1․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023թ-ի ապրիլի 21֊ի թիվ 07 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2․ Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին։

3․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 14․10․2022թ-ի թիվ 123-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

4. Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի և մրցույթի պայմանները հաստատելու մասին:

5․ Համայնքային սեփականություն հանդիսացող նախկին մանկապարտեզի շենքը վարձակալությամբ տրամադրելու մասին։

6․ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման հարավային կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և համաֆինանսավորումն ապահովելուն համաձայնություն տալու մասին։

 

7 Փամբակ համայնքի Բազում գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ 

8․ Փամբակ համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին:


Կողմ -11

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԲՈՋՈՒԿՅԱՆ ԹԻԱՆԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.05 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner