Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի 2 կետով, «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին. որոշում է 1. Համայնքային սեփականություն հանդիսացող Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվեղ 06-070-0350-0135 կադաստրային ծածկագրով 10.00803 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝ միսկանթուս (բազմամյա խոտ) աճեցնելու նպատակով, անհատույց (մշտական) օգտագործման տրամադրել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին` «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: |