Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքով տրամադրելուն:
2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողատեսքեր 4 լոտով.
-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0114-0035 ծածկագրով 0.35148 հա, 06-034-0116-0034 ծածկագրով 0.34992 հա, 06.034-0114-0036 կադաստրային ծածկագրով 0.05865 հա և 06-034-0001-0013 կադաստրային ծածկագրով 0.23335 հա գյուղատնտեսական խոտհարքներ: Մեկնարկային գինը սահմանել ընդհանուր 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-103-0069-0038 ծածկագրով 0,07247 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-102-0012-0046 ծածկագրով 0,334518 հա բնակավայրերի այլ հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 4750000 /չորս հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-103-0157-0004 ծածկագրով 0,29098 գյուղատնտեսական 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 51000 /հիսունմեկ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
3. Վարձակալության իրավունքով տրամադրվում են հողամասեր 4 լոտով.
-Լոտ 1. Համայնքային սեփականություն հանդիսացող 06-066-0102-0045 կադաստրային ծածկագրով ջրային նպատակային նշանակության, ջրային գործառնական նշանակության 0.47893 հա հողամաս և 70.6 ք/մ ընդհանուր մակերեսով պոմպակայան: Հողոմասը տրամադրել 50 տարի ժամկետով, վարձակալության տարեկան վճար սահմանել 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ։
-Լոտ 2. Գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող 06-041-0201-0098 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության 4.25392 հա հողամաս: Վարձակալության տարեկան վճար սահմանել 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 3. Գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0239-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 2.00742 հա հողամաս: Վարձակալության տարեկան վճար սահմանել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
-Լոտ 4. Գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0328-0039 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 2.88666 հա հողամաս: Վարձակալության տարեկան վճար սահմանել 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ:
Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
4. Ուժը կորցրած ճանաչել Փամբակ համայնքի ավագանու 27․02․2023 թվականի N 22-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը և 12․05․2022 թվականի N 49-Ա որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետը: |