Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 134-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2023Թ-ԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով ներկայացված ծրագրային հայտը և այն հանգամանքը, որ Փամբակ համայնքի բնակավայրերում առկա են ներքոնշյալ առաջնային խնդիրները, որոնք ներառված են զարգացման հնգամյա ծրագրում՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղված /նպատակային հատկացումներ ստանալու նպատակով/ Փամբակ համայնքի կողմից ներկայացվող ներքոնշյալ 4 սուբվենցիոն ծրագրերի հայտերը՝ համաձայն հավելվածների (կցվում է)։
1. Մարգահովիտ, Լեռնապատ, Արջուտ, Անտառամուտ բնակավայրերի փողոցների նորոգում սալարկմամբ՝ տուֆապատման միջոցով:
2. Լեռնապատ բնակավայրի մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում:
3.Վահագնի բնակավայրի փողոցի նորոգում ասֆալտապատման միջոցով:
4. Բազում բնակավայրի նախկին համայնքապետարանի շենքի հիմնանորոգում որպես մշակույթի կենտրոն, Փամբակ բնակավայրի հանդիսությունների սրահի կառուցում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(68.20 Կբ)
(64.05 Կբ)
(61.02 Կբ)
(60.54 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner