Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. ենթակետերով համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի ա. ենթակետով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լուսինե Միրաքյանի 2025 թվականի մարտի 24-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Լուսինե Միրաքյանի /ՀՎՀՀ 75485791/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի Վանաձոր-Սպիտակ մայրուղի հասցեում (25 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 2-րդ եռամսյակի (01.04.2025թ-30.06.2025թ) համար։
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: