Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Սուսաննա Վազգենի Էվոյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին, համայնքի ղեկավարի կողմից տրված նախագծային թույլատրությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Սուսաննա Վազգենի Էվոյանին սեփականության իրավունքով պատկանող 06-103-0157-0006 կադաստրային ծածկագրով 0,07399 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության խոտհարքը, գյուղմթերքների պահեստավորման կետ կառուցելու նպատակով, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: