Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա. և բ. ենթակետով համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 147-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 1-ին կետի բ. ենթակետով և 2-րդ կետի բ. ենթակետով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Գևորգ Ղազարյանի 2023 թվականի մայիսի 31-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Գևորգ Ղազարյանի /ՀՎՀՀ 80385132/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Փամբակ բնակավայրի 1 փողոց, 36 ավտոգազալցակայան հասցեում (49,5 քմ մակերեսով հիմնական շինությունում) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2023 թվականի II և III եռամսյակների (01․04․2023թ-01.10․2023թ) համար:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: