Ղեկավարվելով ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, 598-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 02 հունիսի 2016 թվականի թիվ 631-Ն որոշման 9-րդ կետի 4-րդ ենթակետով, հաշվի առնելով բնակչի դիմումը, հիմք ընդունելով Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 18 ապրիլի 2025 թվականի թիվ 5 նիստի արձանագրությունը, որոշում եմ.
Թույլատրել Արմեն Աշոտի Անտինյանին /ծնված՝ 13.05.1988թ./ տարանջատել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 06-070-0074-0019 կադաստրային ծածկագրով Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 3-րդ փողոց 18-րդ շենք 2-րդ բնակարան հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտ հանդիսացող անչափահաս որդու՝ Աշոտ Արմենի Անտինյանի /ծնված՝ 16.07.20016թ./ 1/2 բաժնեմասը: