Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն:

2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողատեսքեր 8 լոտով.

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0001-0014 ծածկագրով 0.18823 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 270000 /երկու հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0111-0092 ծածկագրով 0.31405 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-103-0119-0008 ծածկագրով 0.25779 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 220000 /երկու հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0061-0005 ծածկագրով 0.10019 հա բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 5: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-023-0605-0002 ծածկագրով 0.2 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 50000 /hիսուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 6: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0280-0049 ծածկագրով 1.04 հա գյուղատնտեսական նշանակության 1-ին կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 1560000 /մեկ միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 7: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0267-0027 ծածկագրով 0.6166 հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 750000 /յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

-Լոտ 8: Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0367-0020 ծածկագրով 0.6655 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 115000 /մեկ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner