Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը իր կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել համայնքի սեփականություն հանդիսացող CASE 570SV մակնիշի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը։
2. Վերը նշված գույքի պահպանման և շահագործման ծախսերն իրականացնել «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի միջոցներով:
3. «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել կամ հանձնել անհատույց օգտագործման:
4. «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ն իրավունք ունի իրեն ամրագրված գույքը Փամբակ համայնքի անունից հանձնել վարձակալության, որի ժամկետը չի կարող սահմանվել 1 տարուց ավելի:
5. Սույն որոշում ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը: |